|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հնդկաստանի անտառներում հաջողվել է լուսանկարել հսկա մալաբար սկյուռիկների: Դրանք իրենց եվրոպական ցեղակիցներից տարբերվում են մեծ չափերով` գրեթե կրկնակի մեծ են` մոտ 92 սմ, և ունեն վառ գունավոր մորթի. գրում է The Independent-ը:
![]()
Լուսանկարների հեղինակը սկսնակ լուսանկարիչ` 39-ամյա Կաուշիկ Վիջայան է:
Մորթու երանգավորման շնորհիվ սկյուռիկները անտեսանելի են դառնում արևադարձային բուսականության մեջ, իսկ վտանգի դեպքում նրանց հաջողվում է արագ անհետանալ:
![]()
Չնայած այն հանգամանքին, որ լուսանկարիչը ծնունդով Հնդկաստանից է, խոստովանում է` երբեք չէր տեսել այս էնդեմիկ սկյուռիկներին վայրի բնության մեջ։
![]()
![]()