|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Եգիպտացի հնագետները Գիզայի Միթ Ռահինայի շրջանում՝ հինեգիպտական Փթահ աստծու տաճարից ոչ հեռու հայտնաբերել են Ռամզես Երկրորդ փարավոնի արձանի վերին մասը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով հնության հուշարձանների գործերի նախարարության հաղորդագրությունը:
«Հայտնաբերվել է Ռամզես Երկրորդի՝ վարդագույն գրանիտից հազվագյուտ արձանի վերին մասը»,- վստահեցրել է Եգիպտոսի հնությունների գործերի բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին:
Նշվում է՝ արձանի գտնված ֆրագմենտի բարձրությունը կազմում Է 105 սանտիմետր, իսկ լայնությունը՝ 55 սանտիմետր: Փարավոնի արձանը հաջողվել է գտնել մասնավոր տարածքում, որի տերը գաղտնի պեղումներ էր կատարում, բայց զբոսաշրջային ոստիկանության կողմից ձերբակալվել է դեկտեմբերի սկզբին: Այս պահին գտածոն ուղարկվել է մոտակա թանգարան բաց երկնքի տակ, որտեղ կվերականգնվի:
Ըստ զանազան պատմական աղբյուրների՝ Ռամզես Երկրորդ փարավոնը (մ.թ.ա 1279 – 1213 թթ) Եգիպտոսը գերտերություն է դարձրել իր հաղթանակների, նվաճումների, նոր տարածքների յուրացման, շինարարության, ինչպես նաև ոռոգման բնագավառում հաջողությունների շնորհիվ: