|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թբիլիսիում ձերբակալվել է Ադրբեջանի 23-ամյա քաղաքացին, որին մեղադրում են մեծ քանակության թմրադեղեր ապօրինաբար ձեռք բերելոու ու պահելու մեջ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ կայքը։
Մեղադրյալի կողմից վարձակալվող բնակարանը խուզարկելիս՝ ոստիկանությունը 33․4 գրամ թմրանյութ է հայտնաբերել, որը պարունակում էր 21 գրամ հերոին։
Հարուցվել է քրեական գործ։ Թմրադեղեր ձեռք բերելուց ու պահելուց բացի Ադրբեջանի քաղաքացուն նաեւ մեղադրում են «հոգեմետ նյութի կամ դրա անալոգի ապօրինի պատրաստման, արտադրության, ձեռքբերման,առաքման կամ իրացման համար»։
Նրան սպառնում է 3-20 տարի ազատազրկում։