|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ադրբեջանի քաղաքացին, որը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման մեջ, արտաքսվել է Գերմանիայից: Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի արդարադատության նախարարությունը:
Հաղորդվում է, որ փաստաթղթերի կեղծման միջոցով ադրբեջանցին ցանկացել է քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում:
Արդարադատությունից հայտնել են, որ 2020 թվականին մի խումբ ադրբեջանցիներ, որոնք միջազգային հետախուզման մեջ են եղել և մեղադրվել են մարդկանց առևանգման, խարդախության և պաշտոնական փաստաթղթերի կեղծման մեջ, արտաքսվել են Գերմանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Թուրքիայից, Ալժիրից: