Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սլովակիայի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Իրանի իշխանությունները ձերբակալել են իրենց երկրի մի քաղաքացու` մեղադրելով նրան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության համար լրտեսություն անելու մեջ. տեղեկացնում է France Presse գործակալությունը:
«Ես կարող եմ հաստատել, որ Սլովակայի քաղաքացին ձերբակալվել է իրանական իշխանությունների կողմից ազգային անվտանգությունը սպառնացող գործողությունների համար: Մեր դիվանագետները Իրանում փորձել են հանդիպել նրա հետ, սակայն նրանց թույլ չեն տվել»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը գործակալության հետ զրույցում:
Հունվարի 16-ին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվել են կադրեր, որոնցում մոտ 30 տարեկան մի տղամարդ` Մատի Բալոկ անունով, ներողություն է խնդրում Իրանի ժողովրդից եւ խոստովանում, որ լրտեսություն է արել` հօգուտ ԿՀՎ-ի:
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով` տղամարդուն ձերբակալել են 2012-ի օգոստոսին, իսկ դրանից առաջ նա մի քանի ամիս շարունակ գտնվել է իրանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:
Սլովակյան ԶԼՄ-ների տվյալներով` խոսքը 26-ամյա Մատե Վալուխի մասին է, ով Թեհրան էր ժամանել անցյալ տարվա ամռանը, որպեսզի աշխատի հեռահաղորդակցության ձեռնարկություններից մեկում: Վերջին անգամ նա Սլովակիայում գտնվող իր հարազատների հետ կապ է հաստատել դեկտեմբերին: