Փոխարժեքներ
18 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
Անցած շաբաթ Նյու Յորքում բացվել է սիրված «Հարի Փոթեր» գրքերի ու ֆիլմերի շարքի թեմատիկային նվիրված ռեստորան, որտեղ հիմնական ուտեստները պատրաստված են մակարոնեղենից։
Metro-ի հաղորդմամբ՝ Pasta Wiz կոչվող ռեստորանում առկա են «Հարի Փոթերի» մասին ֆիլմերում պատկերված «Հոգվարթս» մոգության և կախարդության դպրոցի ոճով ջահեր, գոթական կահույք և վինտաժային հայելիներ։ Այնտեղ կարելի է գտնել նույնիսկ տեսակավորող գլխարկը։
«Մենք որոշեցինք, որ Pasta Wiz-ը մոգական ու կախարդական վայր է, ահա թե ինչու ձևավորեցինք «Հարի Փոթերի» ոճով։ Կախարդությունն այն է, որ մեզ մոտ պաստան պատրաստվում է շատ արագ և շատ համով», - պատմել է ռեստորանի տերը։
Կայքի հաղորդմամբ՝ ուտեստների ցանկում առկա են ոչ միայն մակարոնեղենից, այլև բանջարեղենից և մսեղենից պատրաստված ճաշատեսակներ։
Նշվում է, որ նորաբաց ռեստորանում ուստեստների միջին արժեքը կազմում է 14 դոլար։