|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Բրիտանացի ֆենթեզի գրող Ջոան Ռոուլինգը համացանցում Հարի Փոթերի մասին պատմող չորս նոր գիրք կհրապարակի. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոգվարթսի դասընթացների պատվին անվանակոչված` 4 գրքից բաղկացած շարքն ընթերցողներին «ժամանակի մեջ հետ կտանի ՝ իմանալու Հարի Փոթերի պատմության հիմքում ընկած ավանդական ֆոլկլորի ու կախարդանքի մասին»:
Առաջին երկու հրատարակությունները առցանց հասանելի կդառնան հունիսի 27-ից:
Հավելենք նաև, որ Ռոուլինգը Հարի Փոթերի մասին յոթ գրքի հեղինակ է: Դրանք լույս են տեսել 1997-2007 թվականներին և թարգմանվել են աշխարհի ավելի քան 65 լեզուներով: Նշվում է նաև, որ գրքերի ընդհանուր տպաքանակը հատել է 400 միլիոնի սահմանը:
