|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ԱՄՆ Արիզոնա նահանգի 3 բնակչուհիներ` 18-21 տարեկան, ժամանել են Լոնդոն` տեղի դեռահասներին Աստվածաշնչի եւ սուրբ ջրի միջոցով չար ոգիներից փրկելու համար: Ի դեպ, աղջիկները կարատեի սեւ գոտիներ ունեն. գրում է Тhe Sunday Express-ը:
Ամերիկուհիների կարծիքով` սատանայի գործունեության ամենավտանգավոր դրսեւորումը Հարի Փոթերի մասին գրքերի շարքն է: Նրանք համոզված են, որ այսօրվա Անգլիան վերադառնում է հեթանոսության ժամանակները, «փոթերիզմը» դիվային շարժում է, իսկ գրքում տեղ գտած` կախարդանքի խոսքերն իրական են եւ գործում են: