|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի (USAID) տնօրեն Քարեն Հիլիարդին:
Հանդիպման ընթացքում Հիլիարդը ներկայացրել է Հայաստանում իրենց կատարած աշխատանքները, նշել, որ հիմնականում աշխատում են տնտեսական զարգացման ուղղությամբ, որը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները` հավելելով, որ նախանշել են նաև հեռանկարային զարագացման ներուժ ունեցող ևս երկու ոլորտ՝ գյուղատնտեսություն և զբոսաշրջություն:
Անդրադարձ է կատարվել նաև յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում կազմակերպվող ֆոլկլորային փառատոնին, որը մեծ ազդեցություն է ունենում զբոսաշրջիկների հոսքի մեծացման վրա: Քարեն Հիլիարդ նշել է, որ բավականին մեծ հավանականություն կա, որ առաջիկա տարիներին նշված փառատոնի թեմատիկա ընտրվի Հայաստանը: