կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-05 12:30
Քաղաքական

Սկսել եք մեր փոխարեն մտածել. ՀՀԿ-ն դեմ քվեարկեց գազային պայմանագրերը ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը

Սկսել եք մեր փոխարեն մտածել. ՀՀԿ-ն դեմ քվեարկեց գազային պայմանագրերը ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը

ԱԺ նիստում քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության նախաձեռնած գազային պայմանագրերը ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը:

 

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա կոչ արեց կողմ քվեարկել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: «Երկու օր շարունակ քննարկվում էր այս հարցը, բայց հիմնական հարցադրումները պատասխան չստացան: Դեմ քվեարկելով այս նախագծին, մենք նույնպես թաքցնում ենք այս մութ գործարքը»,-հայտարարեց նա:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց. «Կոչ եմ անում պատասխանատու մարմիններին, որ պետականության նկատմամբ պատշաճ ձև վերաբերվեն և կողմ քվեարկեն»:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց. «Երկու օր շարունակ այս հարցի շուրջ խոսում ենք, բայց հիմնականում զազրախոսություն եմ լսում, ու սկսել եք մեր փոխարեն մտածել, ես էլ կոչ եմ անում դեմ քվեարկել»:

 

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն դեմ քվեարկեց 58 պատգամավոր, կողմ՝ 44 և ձեռնպահ` 3: Որոշումը չընդունվեց: