կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 15:41
Սպորտ

Հայտնի են «Բանանց»-ի մրցակիցները ռուսաստանյան հավաքի ընթացքում

Հայտնի են «Բանանց»-ի մրցակիցները ռուսաստանյան հավաքի ընթացքում

Երևանի «Բանանց»-ը հունվարի 27-ից փետրվարի 5-ն անցկացնելու իր առաջին արտասահմանյան հավաքը, որը տեղի է ունենալու Ռուսաստանի դաշնության Նովոռոսիյսկ քաղաքին մոտ գտնվող «Футбольный мир» մարզաբազայում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Առաջին հավաքի ընթացքում նախատեսվում է երկու ստուգողական հանդիպում: Հունվարի 28-ին «Բանանց»-ը կխաղա Նովոռոսիսյկի «Չերնոմորեց»-ի հետ, իսկ փետրվարի 4-ին՝ համանուն քաղաքի «Տամբով» թիմի հետ:
«Չերնոմորեց»-ը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի հարավային գոտում և 17 տուրից հետո գտնվում է չորրորդ հորիզոնականում:
«Տամբով»-ը ներկայացնում է Ֆուտբոլի ազգային լիգան: Թիմը 24 տուրից հետո գտնվում է 10-րդ հորիզոնականում:
Երկու հանդիպումների սկիզբն էլ Երևանի ժամանակով 16:00-ին է: