Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Բանանց»-ը կիպրոսյան ուսումնամարզական հավաքի վերջին խաղում 0-0 հաշվով է ավարտել իր ստուգողական հանդիպումը Մոսկվայի «Դինամո»-ի երիտասարդական թիմի հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այս խաղից առաջ «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հանգստանալու հնարավորություն էր տվել այն վեց ֆուտբոլիստներին, ովքեր բոլորից շատ խաղաժամանակ էին ստացել նախորդ հանդիպումների ժամանակ և խաղադաշտ էր դուրս բերել մի կազմ, որը շատ էր փոփոխվել նախորդ հանդիպումների համեմատությամբ: Հանդիպմանը չմասնակցեցին Ստեփան Ղազարյանը, Վլատկո Դրոբարովը, Կլաուդիո Տոռեխոնը, Միգել Լոպեսը, Զավեն Բադոյանը և Լայերսիոն:
«Դինամո»-ի երիտասարդական թիմի դեմ հանդիպումն անցավ «Բանանց»-ի տարածքային առավելությամբ: Երկու խաղակեսում էլ «Բանանց»-ն ունեցավ գոլային հնարավորություններ, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց: Հաջողության հասնելուն մոտ էին Էդգար Մովսիսյանը, Պետրոս Ավետիսյանն ու Հակոբ Հակոբյանը:
Այս հանդիպումը «Բանանց»-ի համար վերջինն էր կիպրոսյան հավաքի շրջանակներում: Փետրվարի 21-ին «Բանանց»-ը կվերադառնա Երևան և կշարունակի նախապատրաստվել մարտի 2-ին վերսկսվելիք մրցաշրջանի երկրորդ հատվածին: