|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փափոխությունների վերաբերյալ նախագածի կետերի քվեարկության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների պատգամավորների միջև:
Ըստ Demokrathaber-ի՝ կետերի քվեարկության ժամանակ ընդդիմադիր պատգամավորները սկսել են հեռախոսով նկարահանել քվեարկությունը, ինչը հարուցել է իշխող կուսակցության պատգամավորների զայրույթը։ Վեճը կարճ ժամանակում վերածվել է ծեծկռտուքի։ Արդյունքում` կոտրվել է մեջլիսի ամբիոնը: Ծեծկռտուքի հետևանքով եղել են տուժողներ:
Նշենք նաև, որ քվեարկությանը չի մասնակցել նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: ԺԴԿ խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել էր, որ խորհրդարանական քվեարկությանն իրենց խմբակցությունը չի մասնակցի՝ կուսակցության երկու համանախագահների ու 8 պատգամավորների կալանավորման պատճառով:







