Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵՊՀ-ն երբևէ դռները չի փակել ոչ մեկի առջև և ոչ մեկի կամքին չի բռնացել. լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը:
Ըստ Ղարիբյանի, դասադուլ կազմակերպողները համալսարանից դուրս են, չնայած նրանց մեջ կան որոշ համալսարանկաններ: Ինչպես հավաստիացնում է Ղարիբյանը, իրենք ուսանողներին չեն պարտադրել նստել դասերին, քանի որ դա նրանց քաղաքացիական կամքն է:
«Մենք արգելել ենք ԵՊՀ-ն օգտագործել որպես քաղաքական հարթակ, քանի որ բուհերի տարածքը պետականորեն քաղաքական գործունեությունից դուրս է: Համալսրանաում ոչ մեկին երբեւէ չենք ուղղարդել, որ այս կամ այն կուսակցությանը անդամակցի. կուսակցական պատկանելությունն անձի ազատ կամքի դրսևորումն է»,-ասաց Ղարիբյանը` հավելելով, որ դասադուլավորների վարքը արգերսիվ է համարում և երեկվա գրանցված ծեծկռտուքը` սադրանքի հետեւանք:
Ի դեպ, Ղարիբյանը «մոռացավ» նշել, որ ծեծկռտուքը հենց այնպես չառաջացավ. ակցիայի մասնակիցները հանդիպեցին լուրջ դիմադրության ԵՊՀ որոշ ուսանողների կողմից, ովքեր վիրավորական բառերով փորձեցին ցրել դասադուլ անողներին, որի հետևանքով էլ ծեծկռտուք սկսվեց:
Իսկ ԵՊՀ ռեկտորի օգնականի արած` «զորքին բերեք, ախլքալակցիկին բերեք առաջ» արտահայտության մասին էլ, ինչպես հավաստիացրեց Ղարիբյանը, լսել է, բայց կարծիք հայտնել չի ուզում.«Նման արտահայտություն անողից էլ կարծիք հարցրեք»: