|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ռուս և թուրք զինվորական մասնագետները ցավալիորեն մահացել են Սիրիայում ահաբեկչության ակտիվության պոռթկման արդյունքում: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը:
«Հունվարի կեսին ռուս և թուրք զինծառայողները հերթական փորձն էին ձեռնարկել՝ լռություն հաստատելու Իդլիբի ապաէսկալացիայի գոտում: Բայց ահաբեկչները ոչ միայն չեն իջեցրել իրենց մարտական ակտիվությունը, այլև ընդհակառակը՝ ավելացրել են այն: Միայն վերջին 2 շաբաթներում արձանագրվել է 1000-ից ավել հարձակում: Մահացածների և վիրավորների թիվը սիրիական բանակում և բնակչության մոտ դարձել են մի քանի հարյուր: Չեն դադարում ռուսական Հմեյմին ավիաբազայի վրա հարձակումները», - նշված է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտնում է, որ լարվածության ավելացումը ահաբեկիչների գործունեության արդյունք է, որին ի պատասխան էլ գործում է սիրիական բանակը: Ռուսաստանը, ըստ հայտարարության, հավատարիմ է մնում Աստանայի ձևաչափին: