կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-09 10:49
Տարածաշրջան

Մենք հայ կանանցից ենք սովորել կանանց իրավունքները պաշտպանել. թուրք պրոֆեսոր

Մենք հայ կանանցից ենք սովորել կանանց իրավունքները պաշտպանել. թուրք պրոֆեսոր

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տրապիզոն (Տրաբզոն) քաղաքում կանանց իրավունքների թեմայով գիտաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Թուրքիայի «Գիրեսուն» համալսարանի հաղորդակցության ֆակուլտետի ռադիո և հեռուստատեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հյուլյա Ուղուր Թանրըովերը:

Ըստ Gunebakis-ի՝ Ուղուրը պատմել է Թուրքիայում կանանց իրավունքների համար պայքարի ծագման մասին՝ ընդգծելով, որ այն սկսվել է Օսմանյան կայսրությունում հայ կանանց շնորհիվ։ Նա նշել է, որ այդ ժամանակաշրջանում կանանց իրավունքները պաշտպանում էին հայ կանայք, իսկ թուրք կանայք նրանցից են սովորել պաշտպանել իրենց իրավունքները։

«Օսմանյան կայսրության ժամանակ կանայք ավելի շատ են պայքարել իրենց իրավունքների համար։ Օսմանյան շրջանում հատկապես հայ կանայք են այդ պայքարում մեծ դեր ստանձնել»,- նշել է պրոֆեսորը: