|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մեքսիկայում բենզինի գնի թանկացման դեմ անցկացվող բողոքի ցույցերի եւ անկարգությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է վեցի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Excelsior-ը:
Երկու մարդ զոհվել է Իդալգո նահանգում, ոստիկանության կողմից Մեխիկո-Լարեդո մայրուղու երթեւեկությունն արգելափակած ցուցարարներին ցրելու ժամանակ: Եվս երկու մարդ զոհվել է Վերասկուս նահանգում, խանութները թալանող մարդկանց եւ ոստիկանների միջեւ բախումների ժամանակ: Նույն շրջանում մեկ մարդու վրաերթի են ենթարկել խոշոր խանութ թալանելիս, իսկ ավելի վաղ հաղորդվել էր Մեխիկոյում մեկ ոստիկանի սպանության մասին: