Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Իրաքի Քերբելա քաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության արձակած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, 865 մարդ էլ վիրավորվել է: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները (Human Rights Watch) հայտարարել է, որ անվտանգության ուժերը ցուցարարների դեմ խիստ և անհամաչափ ուժ են կիրառել. հաղորդում է artigercek.com կայքը:
ՄԻՊ գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է, որ գործազրկության, հասարակական ծառայությունների վատորակության և կոռուպցիայի դեմ ցույցերի երրորդ օրը զոհերի թիվը հասել է 74-ի, իսկ վիրավորներինը՝ 3654-ի: Հակակառավարական ցույցերի պատճառով 4 պատգամավոր երեկ վայր է դրել մանդատը: Չնայած այս տվյալներին՝ Քերբելայի ոստիկանությունը հայտնում է, որ գրանցվել է ընդամենը մեկ զոհ:
Նշենք, որ Իրաքում հակակառավարական ցույցերը սկսվել էին դեռևս հոկտեմբերի սկզբին: Հոկտեմբերի 1-ից մի խումբ ցուցարարներ, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին, փողոց էին դուրս եկել՝ պահանջելով երկրի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի հրաժարականը՝ նրան մեղադրելով երկրում տիրող տնտեսական վիճակի համար (չնայած, որ Մահդին մեկ տարի է ղեկավարում): Ցույցերի առաջին մեկ շաբաթվա ընթացքում զոհվել էր 100-ից ավելի մարդ, վիրավորվել՝ մոտ 6000-ը: Չնայած ցույցերի լայնամասշտաբությանը՝ չի նշվում, թե ով է կազմակերպել և ղեկավարում ցույցերը, հայտնում են, թե ցույցերն ինքնաբուխ են: