|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կնքել է 37 միլիոն դոլարի պայմանագիր լազերային զենքի նախատիպի ստեղծման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ նախատիպի մշակման նպատակը հասկանալն է, թե արդյոք կարող է «ուղղորդված էներգիայի» տեխնոլոգիան գերակայություն տալ զինված ուժերին: Համակարգի ցուցադրությունը նախատեսվում է 2019 թվականին:
Պայմանագիրը կնքվել է անմիջապես մի քանի եվրոպական պաշտպանության ընկերությունների հետ, որոնք աշխատելու են նոր տեխնոլոգիայի վրա համատեղ:
Նախատիպը գնահատվելու է այն բանի հիման վրա, թե ինչքան ճշգրիտ է այն կարողանալու ընտրել և հետևել թիրախներին տարբեր հեռավորությունների վրա և տարբեր եղանակային պայմաններում՝ ցամաքում և ջրում:
Նշվում է, որ այդ տեխնոլոգիան կարող է ավելի արդյունավետ լինել նոր սպառնալիքների դեմ պայքարելու համար, որոնց կարող են բախվել Մեծ Բրիտանիայի զինված ուժերը: