կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-28 13:46
Սպորտ

The Guardian-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի լավագույն մարզիկների ցուցակում չներառելուն

The Guardian-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի լավագույն մարզիկների ցուցակում չներառելուն

Բրիտանական The Guardian թերթն անդրադարձել է  Հայաստանի` 2016 թվականի լավագույն մարզիկների տասնյակին և «հակասական» որակել այն փաստը, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը բացակայում է այդ ցուցակում:

Կայքը ուշադրության է արժանացրել այն փաստը, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրած նախորդ երեք խաղերում նույնքան գոլ խփած Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում նույնիսկ 10 լավագույնների թվում չէ: Թերթը նաև անդրադարձել է լավագույն մարզիկների մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի` 2016 թվականի լավագույն մարզիկների տասնյակն ունի հետևյալ տեսքը`

1. Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ
2. Միհրան Հարությունյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ
3. Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ
4. Գոռ Մինասյան, ծանրամարտ
5. Նազիկ Ավդալյան, ծանրամարտ
6. Հարություն Մերդինյան, սպորտային մարմնամարզություն
7. Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ
8. Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ
9. Վարշամ Բորանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ
10. Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն