|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր վաղ առավոտյան Թուրքիայում ձերբակալվել են թուրքական Diken հայտնի ընդդիմադիր կայքի լրագրող Թունջա Օղրեթենը, Yolculuk թերթի հոդվածների պատասխանատու Էրայ Սարգընը, Dihaber կայքի լրագրողներ Օմեր Չելիքը և Մեթին Յոքսուն, ինչպես նաև BirGün թերթի լրագրող Մահիր Քանաթը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ձերբակալություններն ուղեկցվել են լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքով, տների խուզարկությամբ ու հեռախոսների, համակարգիչների և նկարահանող սարքերի հիշողության քարտերի առգրավմամբ:
Հատկապես ուշագրավ է Օմեր Չելիքի ձերբակալությունը, որին ոստիկանները ծեծի են ենթարկել ու նրան վիրավորելու նպատակով ամենատարբեր հայհոյանքների հետ մեկտեղ օգտագործել «հայ բիճ» արտահայտությունը:
Ըստ հայկական «Ակօս» թերթի կայքի` ոստիկանները լուսադեմին ներխուժել են Չելիքի տուն, հատակին պառկեցրել լրագրողի մորն ու կնոջը, իսկ Չելիքին ծեծի ենթարկել: Ոստիկաններից մեկը, ցանկանալով Չելիքին վիրավորել, ասել է. «Դուք` բոլորդ, հայ բճեր եք»:
Ստամբուլի իր տանը ձերբակալված Մահիր Քանաթի վերաբերյալ էլ տեղեկություն չի տրամադրվում, նույնիսկ 5 օրով արգելվել է նրա՝ փաստաբանի հետ տեսակցությունը:
«Ազատ» ռադիոյի եթերի պատասխանատու և ETHA լրատվական գործակալության տնօրեն Դերյա Օքաթանի նկատմամբ նույնպես ձերբակալության որոշում է կայացվել: