Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Պատմական խեղաթյուրում է դա․ Իրանում չկան թուրքեր, կամ շատ քիչ, աննշան թվով թուրքեր կան, Իրանում կան ատրպատականցիներ, այսինքն՝ Ատրպատականի պատմական երկրամասից, Իրանի հյուսիս-արևմտյան մասերից սերված ժողովրդի մասին է խոսքը, որոնք պատմական համապատասխան ժամանակաշրջանում՝ 16-րդ, 17-րդ դարերում թուրքախոս են դարձել, այսինքն՝ երբ Ատրպատականը գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության ներքո արգելվել էր պարսկերեն խոսելը, ով խոսում էր պարսկերեն, լեզուն կտրում էին, սա հրաման էր սուլթանի կողմից և այդ պատճառով այդ երկրամասի ժողվուրդն աստիճանաբար դարձավ թուրքախոս, բայց՝ չդարձավ թուրք, նրանք թուրք չեն և թուրքական ծագում չունեն։ Այնպես որ, Էրդողանի հայտարարությունը պատմական իրողության հետ աղերս չունի»,- Yerkir.am-ին տված հարցազրույցում ասաց ասաց Իրանի Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահի՝ ծագումով թուրք լինելու հայտարարություններին։
Մանրամասն՝ տեսանյութում ։