կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-26 12:42
Քաղաքական

Մինչև 2020 թվականը նախատեսվում է ստեղծել 50-60 հազար աշխատատեղ. Դավիթ Լոքյան

Մինչև 2020 թվականը նախատեսվում է ստեղծել 50-60 հազար աշխատատեղ. Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար 2016-ի ամենակարևոր ձեռքբերումը տարածքային զարգացման վերաբերյալ 2016-2020թթ. ռազմավարությունն էր: Այս մասին այսօր՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ հենց այդ ռազմավարության մեջ է այն ծրագիրը, թե ինչպես զարգացնել ՀՀ համայնքները և վերացնել կամ գոնե մեղմել մարզերում առկա խոր անհամաչափությունը:

«Ռազմավարության թիրախն աշխատատեղերի ստեղծումն է. մինչև 2020 թվականը նախատեսվում է 50-60 հազար աշխատատեղ բացել»,- ասաց նախարարը:

Նա հայտնեց, որ իրականացվել է համայնքների խոշորացման 18 ծրագիր, արդյունքում` 140 համայնքի միավորմամբ ձևավորվել է 18 համայնք: Լոքյանի խոսքով՝ խոորացված համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում խոշորացված համայնքներից Թումանյանը կստանա 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, մեկ բեռնատար մեքենա, մեկ ժամանակակից աղբատար, երեք միկրոավտոբուս: Համայնքի 6 բնակավայրերում կկառուցվեն 6 ավտոբուսային կանգառ-շուկաներ: Թումանյան համայնքի բոլոր գյուղերում այսուհետ կիրականացվի մշտական աղբահանություն:

Խոսելով ձեռքբերումների մասին՝ Լոքյանը կարևորեց առաջին սանիտարական աղբաբայրի կառուցման ծրագիրը: Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների` 11 մլն եվրո արժողությամբ կառավարման ծրագրի արդյունքում Հրազդան համայնքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, կիրականացվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 12 քաղաքների և հարակից համայնքների աղբահանությունը: Նմանատիպ աղբավայրի կառուցում է նախատեսվում նաև Վանաձորում, որը կներառի Լոռու մարզի, ինչպես նաև Դիլիջան քաղաքի աղբահանությունը: