Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով` կառավարության կողմից մաքսատուրքից ազատման հնարավորության արդյունքում ընկերությունների ներդրումները կազմելու են 50 մլն դոլար: Մինչ այժմ մաքսատուրքերից ազատվել է 6 կազմակերպություն: Արդյունքում՝ ստեղծվելու է 550 նոր աշխատատեղ:
«Ավելացված արժեքի հարկի հետաձգման գործիքի ներդրման պահից սկսած` ներդրումների ծավալը կազմելու է 186 մլրդ դրամ: Իսկ ընդհանուր ստեղծվելիք աշխատատեղերի թիվը հասնելու է 5 հազար 500-ի»,- ասաց նախարարը:
Կառավարության նիստում հաստատվեց «Սևան Ակվա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին որոշումը: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Սևան Ակվա»-ն նախատեսում է տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կավելանա ՀՀ- ից արտահանումների ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ներդնել 1.1 մլրդ դրամ: Նախատեսվում է տարեկան արտադրել 2.22 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի ՌԴ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ` 193-215 հազար դրամ միջին աշխատավարձով: