Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ն դեմ է Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Եթե աշխատատեղերը կրճատվում են, ամեն ինչ թանկանում է, դա ի՞նչ է նշանակում` գնալով ծանրանում ա, գնալով դժվարանում ա: Մենք քայլեր պետք է կատարենք, որ այսօր աշխատատեղեր շատ լինեն, աշխատավարձն ու թոշակը բարձրանան: Բայց այսօր պետությունը կողմնակի եկամուտ չունի, դրա համար պետք է քայլեր կատարի, որ ավել եկամուտ լինի, ոչ թե պետությունը պետք է միայն նստի ու սպասի հարկերի ու տուրքերի: Այլ` կողմնակի մի քանի գումարներ պետք է դրվեն, որ համապատասխան կարողանան կողմնակի եկամուտ էլ ունենան: Պետությունը պետք է գումարներ դնի, պետականորեն արտադրամասեր բացի, դա կլինի պղնձի ձուլարան, չգիտեմ` կաուչուկի գործարանը բացվի»,- ասաց նա:
Ըստ Ծառուկյանի` եթե Նիկոլ Փաշինյանն ասում է` մարդը պետք է աշխատի, ապա նախևառաջ պետք է աշխատատեղ ստեղծվի: «Վարչապետը ճիշտ ա ասում, այո, հիմնական պետք է աշխատանք տրվի, իսկ այսօր աշխատատեղերն այդքան շատ չեն ստեղծվում, որովհետև մենք պետք է, բացի ասելը, օրենքում փոփոխություւններ գրենք, որ մարդը լիարժեք վստահ լինի` գալու ու գումար դնելու»,- ասաց նա:
Ծառուկյանն ասաց նաև, որ իրենք չեն կարող կողմ քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Ըստ նրա՝ այդ փոփոխությոունների հետևանքով մարդիկ «օրեցօր ոտքի են ելնում ու բողոքում»: «Մենք դրան, իհարկե, դեմ ենք լինելու: Հիմա օպտիմալացում է լինելու, ժողովուրդը կրճատվելու է, մենք, իհարկե, դեմ ենք լինելու: Մենք այսօր ժողովրդին չենք ասել՝ մենք գալու ենք, դուք՝ ժողովո'ւրդ ջան, անգործ եք մնալու, մենք ձեզ կրճատելու ենք: Այլ հակառակը` այսօր այնքան տեղ պետք է բացվի, որ գնացածներն էլ հետ վերադառնան»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը: