|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սուրբ Հեղինե կղզու իշխանությունները Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի նմանակի աշխատատեղ են ստեղծել։ Նշվում է, որ նա կներկայացնի տարածաշրջանը կայսեր մահվան 200-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով կղզու իշխանությունների հայտարարությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Նապոլեոնի նմանակի հավակնորդը պետք է ներկայացուցչական տեսք ունենա, բացի այդ՝ կարողանա շփվել բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ:
Առաջարկվող աշխատանքը ժամանակավոր է: Նմանակը միջոցառումների կմասնակցի երեք տարի ժամկետով։