Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1. ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 100-րդ և 101-րդ կետերի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել.
1) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով զորամասերի հրամանատարի և նրա տեղակալների պարտականությունների շարքում լրացվել են զինվորական ծառայության անվտանգության համար պատասխանատու լինելու դրույթներ, փոփոխություններ են կրել օրվա վերակարգի կողմից շինությունների մաքրման, հերթապահ ստորաբաժանումների և հսկիչ-անցագրային կետերի ծառայության իրականացման, զինծառայողների կողմից գնդի և կայազորի սահմաններից դուրս գալու, զինծառայողներին առողջական վիճակի պատճառով ծառայողական պարտականություններից կամ պարապմունքներից ազատելու, զորամասի մարտական դրոշի պահպանության հարաբերությունները կարգավորող դրույթները:
Օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 08.09.2016թ. կայացած նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:
2) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով փոփոխություններ են կրել զորամասերում և մշտական տեղակայման վայրից դուրս պահակախմբերի և պարեկների ծառայության իրականացման, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության, հերթապահ ստորաբաժանումների հանգստի, զորամասի մարտական դրոշի պահպանության, զենքը և զինամթերքը պահելու հարաբերությունները կարգավորող դրույթները:
Օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 06.10.2016թ. կայացած նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:
2. ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշմամբ հաստատված գերակա խնդիրների ցանկի 56-րդ կետի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ուղղությամբ գերակա խնդիր է ճանաչվել`
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերում «Հրամանատրում` առաջադրանքի միջոցով» համակարգի ներդրումը:
Գերակա խնդրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվել են ՀԱՄ-ի հայեցակետերը և հիմնական հատկանիշները, հաստատվել է ՀԱՄ-ը ամբողջապես ներդնելու պլան-ժամանակացույց, որի համաձայն նախատեսվում է մինչև 2020 թվականն իրականացնել մի շարք ծրագրեր` ուղղված համակարգի փորձնական ներդրմանը, մարտական և ուսումնական փորձի կուտակմանը, վերլուծությանը և զորքերում տարածմանը:
Միջազգային փորձի ուսումնասիրման շրջանակներում նախարարության ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակով Եվրոպայում մասնակցել են ԱՄՆ ցամաքային զորքերի զորավարժությանը: Իրականացվող գործընթացին օժանդակել է նաև ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը, որը խորհրդատվություն է տրամադրել միջազգային փորձի, համակարգի էության և ՀՀ զինված ուժերում դրա ներդրման, ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, հրամանատարների կողմից որոշումների ընդունման կարգի վերաբերյալ:
ՀՀ ՊՆ