Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշման նախագիծ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ներդրումային ծրագրի շրջանակներում «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԲ ընկերության կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու անհրաժեշտությամբ:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԲ ընկերությունը նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում կառուցել Սևանի իշխանի վերամշակման գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:
Ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կավելանա ՀՀ-ից արտահանումների ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:
Ներդրումային ծրագրի շրջանակներում` Սևանի իշխանի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 2.7 մլրդ ՀՀ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելու համար:
Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել եվրոպական երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 0.9 մլրդ դրամի արտադրանք (2015թ.), որի մի մասը կարտահանվի ԱՊՀ և ԵՄ:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` միջին աշխատավարձը` 2015թ.– 270, 2016թ.- 290 և 2017թ.-320 հազ. դրամ: