Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է երկու վարկային համաձայնագիր հաստատելու հարցը: Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով` Հայաստանն ընկել է վարկային տենդի մեջ, և իրավիճակը կարծես դուրս է գալիս վերահսկողությունից:
Ըստ Փաշինյանի` պետական պարտքի սպասարկման վրա բյուջեից 2016-ին ծախսվել է 62 տոկոսով ավելի, քան նախորդ տարին: Արդեն ընդունած բյուջեի նախագծով նախատեսվում է, որ պետական ծախսի սպասարկման վրա պետք է ծախսվի էլ ավելի մեծ գումար:
«Պետական պարտքի սպասարկմանը ավելի շատ փող ենք տալիս, քան կրթության և գիտության նախարարությանը և առողջապահության նախարարությանը: Պետական պարտքի սպասարկումը բյուջեում երրորդ տեղում է սոցիալական և պաշտպանական ծախսերից հետո»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը մեջբերեց կառավարության փաստարկը, որ վարկ տալիս են այն պետությանը, որին վստահում են, և որը վարկունակ է: Այդ փաստարկը նա համեմատեց մի իրավիճակի հետ: Երեկ նրան մի գյուղացի է զանգել ու խնդրել օգնել բանկ դիմելու հարցում. գյուղացին չի կարողացել մարել 1000 դոլար պարտքը, և բանկը նրան նոր վարկ է տալիս, որ նախկինը մարի: «Հիմա ի՞նչ, ասենք, որ գյուղացին վարկունա՞կ է ու վստահելի՞»,- հարցրեց Փաշինյանը:
Ըստ նրա` վարկային մի համաձայնագիր կա, որը խիստ կասկածների տեղիք է տալիս: Ամենացցուն օրինակը միլիարդավոր գումարներ պարունակող «Հյուսիս-հարավ» վարկային ծրագիրն է, որի միջոցները թալանվել են, իսկ պատասխան տվողներ չկան: Պատգամավորի համոզմամբ` այս վարկերը վերցնում են բյուջեի անխուսափելի թերակատարումը ծածկելու համար: