Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության հերթական նիստում, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դիտարկում արեց: Նա նշեց, որ աշխատանքային քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ` չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել: Այդ իրավիճակը, ըստ վարչապետի, պետք է խորությամբ հասկանալ ու քննարկել: Նա խնդրեց, որ բոլոր նախարարությունները պարզեն, թե իրենց մասով ինչ` այդպիսի վարկային ծրագրեր կան և իրեն ներկայացնեն դրանց ցուցակը:
«Վարկային ինչ-որ պայմանագիր է ստորագրվել, վարկի ծրագրի իրականացումը չի սկսվել` գործնական առումով, բայց Հայաստանը վճարումներ է անում: Կամ ասենք` երկկողմ կամ եռակողմ պայմանագիր է ստորագրվել, գործառույթների իրականացման պարտավորությունը մյուս կողմի վրա է, որը չի կատարում, բայց դրա արդյունքում ՀՀ-ն վճարում է տուգանքներ: Այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է»,- ասաց վարչապետը` հավելելով, որ խորությամբ ուսումնասիրելու դեպքում կհանգեն մեկ միասնական եզրակացության: