|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի Առաջին ալիքին», որում մասնավորապես խոսել է Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների մասին:
Վարչապետը նշել է. «Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգացում ապրեն, քանզի մենք եղբայրական երկրներ և գործընկերներ ենք: Մեր կուսակցության ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար: Կարծում եմ` մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»:
«Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունները բոլոր ուղղություններով, ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը վրացական Առաջին ալիքին տված հարցազրույցում: