Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ` 80 կողմ, 1 դեմ և 18 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակի` ավելի վճարված գումարները կարող են հետ գանձվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման և կենսաթոշակառուի միջև փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա:
Հետ կգանձվեն այն գումարները, որոնք սխալմամբ կենսաթոշակառուին են վճարվել սխալը հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում: Առաջարկվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակների` ավելի վճարված գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ կենսաթոշակի գումարը վճարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով:
Նախագծով առաջարկվում է կանոնակարգել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձի կենսաթոշակի իրավունքի իրացման կարգը: