|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Մենք պետք է հնավորություն ստեղծենք, որ հաշմանդամ մարդիկ աշխատանք ունենան: Օրինակ՝ Դանիայում հաշմանդամների մեծ մասն աշխատում են՝ նույնիսկ հրաժարվում հաշմանդամության թոշակից»,- «ԵՐԿԻՐ»-ին ասել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանը:
Հոկտեմբերի 22-ից Հայաստանում ուժի մեջ է մտել հաշմանդամների իրավունքերի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Ըստ Բաթոյանի` հիմնովին պետք է փոխվի երկրի քաղաքականությունը՝ հաշմանդամների նկատմաբ: Ըստ կոնվենցիայի՝ այն պետք է հիմնված լինի սոցիալական մոդելի վրա: Մոդելը հաշմանդամ մարդկանց հավասար պայմաններով կրթություն, աշխատանք ապահովելու մասին է: