կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-30 16:15
Հասարակություն

Որքա՞ն է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակի չափը

Որքա՞ն է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակի չափը

ԼՂՀ կառավարության մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր կայքում ներկայացնում է զոհված եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող պետական աջակցության ցանկը:

«Քառօրյա պատերազմում զոհված եւ վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ստորեւ ներկայացնում եմ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգեւավճարների, միանվագ գումարների եւ նպաստների չափերի մասին:

 Կենսաթոշակներ

1. Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող ամենամսյա պարգեւավճարներ

ա. զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին վճարվում է առնվազն 30,000 դրամի չափով պարգեւավճար,

բ. զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխայի լրացուցիչ վճարվում է 36,000 դրամ եւս,

գ. զոհված զինծառայողի կնոջը վճարվում է 13,000 դրամ եւս, եթե երեխաներից առնվազն մեկը 14 տարին լրացած չէ, եւ նա չի աշխատում,

դ. զոհված զինծառայողի ծնողներին վճարվում է 31,000-ական դրամ եւս, եթե նրանց 63 տարին լրացած է:

Այսպես՝ 2 երեխա (որից մեկը՝ մինչեւ 14 տարեկան) ունեցող զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին ամսական վճարվում է 177,000 դրամի չափով պարգեւավճար։

2. Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակ

ա. սպայական կազմից զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխային վճարվող կենսաթոշակի միջին չափը կազմում է 38,000 դրամ, իսկ ընտանիքի այլ անդամի (14 տարին չլրացած երեխային խնամող կնոջը, եթե չի աշխատում) կենսաթոշակի չափը՝ 25,000 դրամ,

բ. շարքային կազմից զոհված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամին (այդ թվում՝ երեխային) վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 24,000 դրամ:

3. Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող կենսաթոշակներ եւ ամենամսյա պարգեւավճարները.

 

կենսաթոշակ(դրամ)

ամենամսյա պարգեւավճար(դրամ)

Սպաներ

Շարքային

1-ին խումբ

61,000

36,000

55,000

2-րդ խումբ

53,000

26,000

48,000

3-րդ խումբ

26,000

18,000

36,000

 Մանրամասներն` այստեղ