Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունից դուրս եկողների վրա մի կազմակերպություն է ազդում, ինչի արդյունքում նրանք հեռանում են:
«Կոնկրետ կա կազմակերպություն, որի անդամները պտտվում են Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, հանդիպում են այդ մարդկանց հետ ու փորձում են նրանց վրա ներազդել, սա զուտ այդ ներազդման արդյունքն է»,-ասաց ԳՄ ներկայացուցիչը:
Այդ կազմակերպությունը թերևս ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանն» է: Դա է վկայում նաև այն փաստը, որ ՀՅԴ-ն «լքածները», որպես կանոն, այնուհետև հայտարարում են «Հիմնադիր խորհրդարանին» միանալու վասին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։