Կալանավոր Էդուարդ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցը, իրեն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար, իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայության կայքից:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: