|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության նիստում Կարեն Կարապետյանը խնդրեց նախարարներին զեկուցելիս լինել առավելագույնս լակոնիկ, որովհետև պետք է հասցնել ներկա գտնվել ԱԺ քվեարկությանը: Հիշեցնենք, որ այսօր քվեարկության է դրվելու 2017թ. բյուջեի նախագիծն ընդունելու հարցը:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ զեկուցում էր աղբավայրերի, աղբահանության կազմակերպման մասին: Նա ցանկանում էր բացատրել զեկույցի բովանդակությունը, սակայն, հիշելով վարչապետի հանձնարարականը՝ լինել առավելագույնս կարճ, մի պահ կանգ առավ ու հարցրեց` շարունակի՞, թե՞ կանգ առնի` ժամանակի սղությամբ պայմանավորված:
Վարչապետը հարցրեց. «Իսկ Դուք ինչի՞ց եք հաճույք ստանում»:
Լոքյանը պատասխանեց. «Չշարունակելուց»:
«Ուրեմն էդ արեք»,- ասաց Կարեն Կարապետյանը: