կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-08 17:46
Քաղաքական

Առանձնապես հաճույք էլ չեմ ստանում. Կարեն Կարապետյանը՝ լրագրողների հետ շփման մասին

Առանձնապես հաճույք էլ չեմ ստանում. Կարեն Կարապետյանը՝ լրագրողների հետ շփման մասին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նախքան հարց հնչեցնելը մի դիտարկում ուներ, թե ինչո՞ւ են վարչապետի կամ ԱԺ նախագահի քայլելու ժամանակ արգելապատնեշներ դնում, որպեսզի լրագրողները չմոտենան նրանց:

«Սա Ազգային ժողով է, սիրուն չէ արգելապատնեշներ դնելը, որպեսզի լրագրողները հնարավորություն չունենան մոտենալու ու հարցեր տալու»,- ասաց Արամ Մանուկյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ խնդիրն էլ հենց այն է, որ չափից շատ է շփվում լրագրրողների հետ, քան պետք է: «Ավելի շատ եմ շփվում, թեև ոչ միշտ եմ հաճույք ստանում դրանից, բայց ոչ միշտ: Հիմա պատկերացնում եմ` ինչ մեկնաբանություններ են լինելու իմ ասածից հետո»,- ասաց վարչապետը: Նա հավելեց, որ ինքը չի հանձնարարել արգելապատնեշներ դնել:

Միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`ասելով, որ ինքն էլ նման բան չի հանձնարարել, պարզապես խնդիրն այն է, որ լրագրողները պետք է պաշտոնյային մոտենան ԱԺ շենքի ներսում, այլ ոչ թե դրսում` ԱԺ այգում:

Արամ Մանուկյանն էլ կատակեց. «Լրագրողնե'ր, լսեցի՞ք, ԱԺ այգի էլ չգնաք»: