|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարությունում ընթանում է վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսը: Yerkir.am-ի հարցին, թե վերջին 4 տարում մշտական բնակվե՞լ է Երեւանում, եւ ինչպիսի՞ն է լինելու իր դերը ՀՀԿ քարոզարշավի ժամանակ, Կարեն Կարապետյանը պատասխանեց իրեն բնորոշ ոճով:
«Ինչպե՞ս եմ քարոզելու: Իմ աշխատանքով: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախընտրական ցուցակում հայտնվելու համար պատգամավորի թեկնածուն պետք է վերջին 4 տարում մշտական բնակված լինի Հայաստանում:
Մեր` վերը նշված պահանջին վերաբերող դիտարկմանը վարչապետն արձագանքեց, որ չգիտի հարցի պատասխանը: «Եթե չեմ համապատասխանում այդ պահանջին, ցուցակում չեմ լինի»,- հայտարարեց նա: