Փոխարժեքներ
08 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Դեկտեմբերի 3-ին ամբողջ աշխարհը նշում է Թունաքիմիկատների (պեստիցիդներ) դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրը պատահական չէ ընտրված՝ 1984 թվականի դեկտեմբերի 3-ին Հնդկաստանի Բհոպալ քաղաքի թունաքիմիկատների գործարանում բնապահպանական աղետ է տեղի ունեցել, ինչի հիշատակին էլ հիմնվել է այս օրը: Օրվա խորհուրդն է՝ հասարակության ուշադրությունը հրավիրել վտանգավոր քիմիկատների խնդրին:
Օրվա կարգախոսն է՝ «Թունաքիմիկատները քաղաքակրթության փակուղին են»:
Թունաքիմիկատները կամ պեստիցիդները սինթետիկ քիմիական նյութեր են, որոնք 20-րդ դարի երկրորդ կեսից աշխարհի շատ երկրներ օգտագործում էին գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը բարձրացնելու համար: Սակայն, ինչպես պարզվեց ավելի ուշ դրանց արտադրությունը մոլորակի բնակչությանն ավելի մեծ վնաս է հասցնում, քան օգուտ:
Դրանց օգտագործումը մարդկանց եւ կենդանիների մոտ հանգեցրել է մի շարք մուտացիաների եւ հիվանդությունների, ինչպես նաեւ կազմալուծման վերարտադրողական եւ հորմոնալ համակարգերի, իմունոլոգիական կարգավիճակի, քաղցկեղի եւ ծննդյան թերությունների:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ամեն տարի շուրջ 2 մլն թունավորման դեպք է գրանցվում, հիմնականում թունաքիմիկատների հետ աշխատելու պատճառով:
ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ հենց թունաքիմիկատներն են «խաղաղ աղետի» պատճառ դարձել. այդպես է կոչվում Եվրոպայում հողի այժմյան վիճակը: