կարևոր
3859 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-23 17:04
Քաղաքական

Գործ ունենք մարդկային պատմության ամենամեծ աղետի հետ և այն շատ արագ մոտենում է․ Խոջաբաղյան

Գործ ունենք մարդկային պատմության ամենամեծ աղետի հետ և այն շատ արագ մոտենում է․ Խոջաբաղյան

Հայաստանում արեւմտյան լրատվականներին երեւի հանձնարարեն պրոիրանական քարոզչության «վինտիլը» փակեն, որովհետև փաստացի ձախողվում է Իրանում գունավոր հեղափոխություն անելու փորձը եւ ուժեղանում է Իրան-ՌԴ դաշնակցային հարաբերությունները։

Իսկ ոմանց ցանկանում եմ հիշեցնել, որ քարոզչությունը արեւմուտքի «ատոմային» ռումբն է, որը նրանք կիրառել են շատ երկրներ իրենց վասալ երկիր դարձնելու համար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Խոջաբաղյանը։

«Հայաստանում արեւմտյան լրատվականներին երեւի հանձնարարեն պրոիրանական քարոզչության «վինտիլը» փակեն, որովհետև փաստացի ձախողվում է Իրանում գունավոր հեղափոխություն անելու փորձը եւ ուժեղանում է Իրան-ՌԴ դաշնակցային հարաբերությունները։

Իսկ ոմանց ցանկանում եմ հիշեցնել, որ քարոզչությունը արեւմուտքի «ատոմային» ռումբն է, որը նրանք կիրառել են շատ երկրներ իրենց վասալ երկիր դարձնելու համար։ Ահավասիկ, վերջերս պարզ դարձավ որ Հայաստանում իրենց գործակալական տեղեկատվական ցանցին սրսկելու են եւս 15 մլն դոլլար, որպեսզի մարդիկ շարունակեն լսել միայն իրենց անհրաժեշտ քարոզչությունը։

Տպավորություն ունեմ, որ մի էրկու թուլափայ էլ Գորիս է հասնելու, երբ տեսնում եմ թե ոմանք ոնց են իրենց ճղում գլոբալիստական ծրագրերն ու իրենց երգերը երգելու համար։

Ինչ խոսք, գործ ունենք մարդկային պատմության ամենամեծ աղետի հետ։ Եվ այն շատ արագ մոտենում է։

Եվ մեր խնդիրը հույսներս մեր վրա դնելն է, որպեսզի կարողանանք գոնե ողջ մնալ»,- գրել է նա։