Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանցկողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված մի շարքքննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետինախկին տեղակալ Կարապետ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններըչարաշահելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, կիրառվել էկալանավորումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգությանաշխատակիցների կողմից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկումիրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերիխախտմամբ երեք աղջիկներ՝ Ալլա Կ.-ն, Լուիզա Չ.-ն և Դիաննա Մ.-ն 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ժամը 15:10-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ քրեակատարողական հիմնարկիերկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում տեսակցել են 3 դատապարտյալներիհետ։
Մասնավորապես՝ իրականացված ստուգումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որդատապարտյալներ Ա. Դ.-ին, Գ. Ա.-ին և Հ. Ա.-ին տեսակցություն տրամադրելու համար օրենքով սահմանվածև անհրաժեշտ պայմանի բացակայության դեպքում տեսակցությունների կազմակերպման և իրականացմանհամար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակօգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց»քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում,փաստացի կազմակերպել և իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի ևԴիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդթվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեականգործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն