|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր միասնական քննչական մարմին ստեղծելու վերաբերյալ օրենքի նախագիծը, հիմնական զեկուցողին՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարց ուղղելիս ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն օգտագործեց հետևյալ արտահայտությունը` «ես` որպես Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բնակիչ…»` ակնարկելով, որ նստել է:
Հարցին արձագանքելով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը փորձեց սրամտել. «Ես պարբերաբար ստանում եմ ՔԿՀ-ների բնակիչների ցուցակը: Վստահորեն կարող եմ ասել, որ Ալիկ Արզումանյան անունով բնակիչ չկա այդտեղ»: