Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարարությունը վաղը կառավարությունից 875 միլիոն դրամ գումար կխնդրի: Կառավարության հաստատմանը ներկայացվող որոշման նախագծով, այդ գումարն անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կապիտալ շինարարության 800 քանակակազմով մասնաբաժինը 2014 թվականին ավարտելու նպատակով:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության զարգացման` 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի համաձայն` 2013 թվականին շահագործման է հանձնվել «Արմավիր» քրեակատարողական նոր շարունակական կառուցվող` 400 ազատազրկվածների պահման համար նախատեսված հիմնարկը, որի բնակեցումը իրականացվելու է 2014 թվականի մայիսին: ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շարունակական կառուցման համար արդեն իսկ հատկացվել է 1 միլիարդ դրամ գումար, սակայն այդ գումարը, ըստ նախարարության հաշվարկների, վերոնշյալ կառույցի 2014 թվականի համար նախանշված ծրագրի իրականացման համար չի բավականացնում: Որովհետև 400 ազատազրկվածի համար նախատեսված ՔԿՀ-ի նոր մասնաշենքի կառուցման փոխարեն պետք է շահագործման հանձնել ևս 400 ազատազրկվածների պահման համար նախատեսված նոր մասնաշենք' ընդհանուր լրակազմը հասցնելով 800-ի։ Հենց դրա համար էլ պահանջվում է ևս 875 միլիոն դրամ գումար:
Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են մնալ գերբեռնված վիճակում, և հրատապ խնդիր է ավարտին հասցնել 2006 թվականից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 ազատազրկվածների պահման համար նախատեսված 4 նոր մասնաշենքերի կառուցումը։