|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն այսօր` օգոստոսի 19-ին, Գյումրիում հանդիպել է արդեն 21 օր հացադուլ անող Գոռ Մարտիրոսյանին: Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել հանդիպումից:
Հացադուլ անող քաղաքացին Բաբայանի հետ զրույցում ասել է, որ եթե նախկին իշխանությունները մարդկանց «գրպանաթափ» են արել, ներկայիս իշխանությունները «ստամոքսաթափ» են արել:
«Որևէ կերպ չեն աջակցում նման քաղաքացիներիս ոտքի կանգնել: Ո՞րն է իմ վրդովմունքը ներկա իշխանությունների դեմ՝ ներկա դրությամբ երկրում քաղաքացին չունի ազատ ձայնի իրավունք: 21 օր գտնվել եմ հացադուլի մեջ և դա չի հանրայնացվել: Ուրեմն ճնշում է գործադրվել, կառույցներից առողջապահության ոլորտի վրա և չեն հանրայանցվել իմ հարցերը: Գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը թաքցնում է երկրում տիրող, իր անձի հանդեպ բողոքող քաղաքացիների ակցիաները եւ չի ուզում իր անվան շուրջ վատաբանություններ, վատ խոսակցություններ տեղի ունենան»,- ասաց Գոռ Մարտիրոսյանը:
Հացադուլի մեջ գտնվող քաղաքացին ասաց, որ քայլերթով շարժվելու է Երեւան եւ պահանջելու է Փաշինյանի հրաժարականը: Նա նաեւ քաղաքացիներին կոչ արեց միանալ իրեն: