|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս պահին սուր շնչառական վիրուսների պատճառով դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա. լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ երեկ է խոսել առողջապահության նախարարի հետ, և նա տեղեկացրել է, որ հիվանդ երեխաների թվի նվազման միտում կա, ուստի ամենևին էլ դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա:
«Դասապրոցեսը դադարեցվում է միայն առողջապահության նախարարության համապատասխան որոշմամբ, այսինքն` մենք պետք է նրանցից ահազանգը ստանանք, որ վիրուսի աճման միտում կա, որից հետո միայն որոշում կայացվի: Հիմա բոլոր այն դպրոցներում, որտեղ հիվանդ երեխաների թիվը գերազանցում է 15 տոկոսը, կատարում ենք պրոֆիլակտիկ գործողություններ»,- ասաց նախարարը: