Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական մթնոլորտը, որ ձևավորվել է երկրում, մրցակցային քարոզարշավ է, որը թույլ է տալիս ապրիլի 2-ին կատարել գիտակցված ընտրություն. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` ընտրարշավը հանգիստ է անցնում, հասարակության ներսում բևեռացման գործընթաց տեղի չի ունեցել: «Միայն երկու գործիչ են, որ անցնում են բարեկրթության սահմանները: Չգիտեմ` զուգադիպությո՞ւն է, թե՞ պատահականություն, բայց երկուսն էլ նույն թերթում են աշխատել ժամանակին: Եթե մեկն անհույս է, ապա Նիկոլ Փաշինյանին պետք է հորդորեմ երեկվա հայտարարությունից հետո ներողություն խնդրել այն մարդկանցից, ում պիտակավորել է բավականին անբարոյական ձևով: Կարծում եմ` Նիկոլն ունի այդ խիզախությունը` «տաք-տաք» ասած բառերի համար ներողություն խնդրելու: Եթե ինքն էլ չխնդրի, կհորդորեմ «Ելք»-ի ավելի հմուտ և իմաստուն ներկայացուցիչներին` նրա անունից ներողություն խնդրել»,- ասաց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Ելք»-ի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 114 դպրոցներում և մանկապարտեզներում վարչական ռեսուրսները հօգուտ ՀՀԿ-ի չարաշահելուն, ասել է. «ՀՀԿ-ն ասում է, որ ցուցակներ հավաքելը օրինական է: Եթե զուտ այդ հարթության մեջ նայենք` ուրեմն Երևանյան լճի մոտ կանգնող պոռնիկների գործն էլ օրինական է»: