|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հայաստանի հավաքականի և «Բանանց»-ի նախկին ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն այսօր պայմանագիր ստորագրեց «Ալաշկերտ» ակումբի հետ: 27-ամյա ֆուտբոլիստը հենց այսօր «Ալաշկերտ» մարզադաշտում մասնակցեց իր նոր թիմի մարզմանը: Տեղեկացնենք, որ Բադոյանը պայմանագիր է ստորագրել 1,5 տարի ժամկետով: Հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելացնենք, որ թիմի մարզումներին մասնակցում է նաև հարձակվող Գևորգ Նռանյանը: Վերջինիս կարգավիճակն «Ալաշկերտ»-ում կհստակեցվի մոտ ժամանակներս: