| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ալաշկերտ»-ը հերթական նշանակալի ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` ուժեղացնելով հարձակման գիծը:
«Ալաշկերտ» է տեղափոխվել սլովենական «Մարիբոր»-ի 29-ամյա նիգերիացի հարձակվող Սանի Օմորեջին: Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Ֆուտբոլային առաջին քայլերը Օմորեջին կատարել է Իսպանիայում: 2003-ին «Նումանսիա»-ում մեկ տարի անցկացնելուց հետո նիգերիացին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որի ակադեմիայում անցկացրեց հաջորդ երկու տարիները: Այնուհետև Սանին մեկ տարի անցկացրեց «Էսպանյոլ»-ի համակարգում:
Պրոֆեսիոնալ կարիերան ամրակազմ հարձակվողը սկսեց «Նումանսիա»-ի երկրորդ թիմում, այնուհետև հանդես եկավ իսպանական մի քանի ակումբներում: «Մերիդա»-ի կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում 20 գոլ խփելուց հետո Օմորեջին տեղափոխվեց սլովենական «Ցելյե»: «Ցելյե»-ի կազմում արագավազ նիգերիացին 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դարձավ 2 մրցաշրջաններում, ինչից հետո տեղափոխվեց Սլովենիայի առաջատար ակումբ` «Մարիբոր»: «Մարիբոր»-ի կազմում անցկացրած 19 խաղերում Սանին դարձել է 5 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս Իսրայելի «Հապոել» (Քֆար Սաբա) թիմում:
Սանի Օմորեջին արդեն միացել է «Ալաշկերտ»-ին Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում: