|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին: Հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին: Միակ գոլը հեղինակեց Զավեն Բադոյանը 65', ով մրցակցի դարպասը գրավեց անչափ գեղեցիկ շրջադարձ հարվածով: Հիշեցնենք, որ Բադոյանն առաջին հանդիպումն անցկացրեց «Փյունիկ»-ի կազմում:
Տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան վաղը: «Շիրակ»-ը Գյումրիում կմրցի «Միկա»-ի հետ, իսկ «Բանանց»-ը սեփական հարկի տակ կընդունի «Արարատ»-ին: «Գանձասար Կապան»-«Ուլիս» հանդիպումը հետաձգվել է:
Լուսանկարը՝ «Փյունիկ» ակումբի ֆեյսբուքյան էջից